Գիտեի՞ք, որ live chat հավելվածները հաճախորդների սպասարկման ամենադրական կողմերից են և արժանանում են 73% հավանության։
Դե ինչ, արդեն իմացաք։
Live chat-ը հիանալի գործիք է, որը հաճախորդներին թույլ է տալիս կապ հաստատել իրական ժամանակում։ Այն հնարավորություն է տալիս ստանալ արագ պատասխան և կատարել գնում։
Tidio Live Chat -ը թույլ է տալիս ավտոմատ կապ հաստատել հաճախորդների հետ, երբ նրանք բախվում են վճարման հետ կապված խնդիրների կամ ունեն ապրանքը գտնելու հետ կապված օգնության կարիք։
Կարող եք չաթ անել նրանց հետ ինչպես համակարգչով, այնպես էլ IOS և Android հավելվածներով։
Հավելվածի արժեքը՝ $0-15/ մեկ ամիս անվճար
Դե ինչ, եկեք սկսենք։
- Գնացեք Ձեր Դեշբորդ → eCommerce հավելված → App Market
- Ընտրեք Tidio Chat-ը
- Սեղմեք 'Install' կոճակը
- Այն կտա երկու ընտրության հնարավորություն՝ կամ մուտքագրել Ձեր Tidio հաշվի էլ. փոստի հասցեն և գաղտնաբառը կամ ինտեգրել հավելվածը Ձեր կայքում
- Եկեք սեղմենք աջ կողմում գտնվող կոճակը
- Սեղմեք 'Go to Panel' կոճակը՝ կարգավորելու live chat-ը։ Քեզ անհրաժեշտ է՝
1. Կոնֆիգուրացիա (անուն/ավատար/հաշվի գույն/լեզու)
2. Հաշվի մասին տեղեկություն (կայքի հասցե/էլ. փոստ/երկիր/ոլորտ)
3. Ինչպե՞ս կցանկանաք գրավել Ձեր հաճախորդներին, երբ նրանք առաջին անգամ մուտք գործեն Ձեր կայք
Այստեղ կա երկու տարբերակ՝ կամ նրանց ուղարկել զեղչի կոդ իրենց էլ. փոստի հասցեի փոխարեն կամ ջերմ ողջունել նրանց։
Ընտրությունը Ձերն է, սակայն մարքեթինգի առումով առաջին տարբերակն ավելի ճիշտ կլինի։
Ընտրեք մեկը և հիշեք, որ այն կարող եք հետագայում փոխել Automation և Bots մենյուից։
Եթե կատարել եք վերջին քայլն, ապա էլ. փոստին կուղարկվի ժամանակավոր գաղտնաբառ, որն օգտագործել էիք 2-րդ քայլում, և այն նույնպես կարող եք փոխել։
Այժմ ամբողջությամբ կարող եք կառավարել Ձեր զրույցները/դեշբորդը/այցելուներին/կոնտակտները/կարգավորումները և այլն։
Եթե էլի հարցեր ունեք, ապա կարող եք անմիջապես կապ հաստատել Tidio Chat-ի հետ այստեղ։
Հիշեք, որ մենք նույնպես Ձեզ շատ մոտ ենք։
Comments
0 comments
Please sign in to leave a comment.